Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ արական սեռի, 4 ամսական։
Կյանքի և հիվանդության անամնեզ
հիվանդությունը սկիզբ է առել 1.5-2 ամիս առաջ(վաղ մանկական դեբյուտ)։ Նկատվում է քրոնիկական ռեցիդիվող ընթացք։Ընտանեկան անամնեզում առկա է բազմաթիվ ալերգիաներ(ժառանգական նախատրամադրվածություն)։
Հիվանդի գանգատները
Արտահայտված, սաստիկ քոր (pruritus), որը հանգեցնում է երեխայի անհանգստության և քնի խանգարման։ Մշկային ծածկույթների չորություն և ցանավորում։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր(կարմրություն), միկրովեզիկուլներ(մանր բշտեր), որոնք հակված են էքսուդացիայի։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Սեբորեիկ կեղևներ գլխամաշկի շրջանում, թեփոտում։
Ցանի տեղակայումը
Դեմքի շրջան՝ այտեր, գլխամաշկի մազածածկ մաս, տարածուն բնույթի ցանավորում և վերջույթների տարածիչ մակերեսներին։
Եղունգների և մազերի ախտահարումը
---
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
---
Դիֆերենցիալ ախտորոշում
1) Սեբորետիկ դերմատիտ 2) Մանկական էկզեմա 3) Քոս։
Նախնական ախտորոշումը
Ատոպիկ դերմատիտ, մանկական տիպ, տարածուն ձև, սրացման շրջան։
Վիտամինոթերապիա
Մայրական սննդակարգի շտկում(ալերգենների բացառում)։ Հիպոալերգիկ կենցաղի շտկում(Լոգանքի տևողության կրճատում,բրդի և փոշու աղբյուրների վերացում)։ Հակահիստամինային դեղամիջոցներ։
Տեղային բուժումը
Էլոկոմ կրեմ (Մոմետազոնի ֆուրոատ) օրը 1 անգամ՝ բորբոքային օջախներին։ Խոնավեցնող քսուքներ(CeraVe), օրական 2-3 անգամ(հատկապես լոգանքից հետո)։
