Ընդհանուր տվյալներ
Պացիենտ՝ արական սեռի, 45 տարեկան։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Հիվանդությունը սկիզբ է առել 4 տարի առաջ՝ կրած COVID-19-ից հետո։ Նկատվել է հիվանդության սուր դեբյուտ պարացետամոլի ընդունումից հետո։ Անամնեզում առկա է կայուն դեղորայքային սենսիբիլիզացիա. դեղորայքի օգտագործումը հանգեցնում է մաշկային գործընթացի սրացման։
Հիվանդի գանգատները
Ինտենսիվ, անզուսպ պարոքսիզմալ քոր, մաշկային ծածկույթների ցավոտություն, հատկապես գլխի շրջանում, ընդհանուր անհանգստություն և դիսկոմֆորտ։
Առաջնային ձևաբանական տարրեր
Էրիթեմատոզ բծեր, պոլիմորֆ պապուլոզ ցանավորում(լիխենոյիդ պապուլաներ)։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Լիխենիֆիկացիա(մաշկային պատկերի ուժեղացում), բազմաթիվ էքսկորիացիաներ(քերծվացքներ), գլխի շրջանում՝ հեմորագիկ կեղևներ և ցավոտ էռոզիաներ։
Ցանի տեղակայումը
Դեսիմինացված (տարածուն) բնույթի՝ ընդգրկելով իրանը, որովայնը, վերջույթները և գլխի մազածածկ մասը։
Եղունգների և մազերի ախտահարումը
Եղունգների թիթեղիկների փայլի ուժեղացում,«հղկված եղունգներ»՝ մշտական քորի հետևանքով։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Արյան ընդհանուր քննությամբ՝ էոզինոֆիլիա, ԷՆԱ-ի չափավոր արագացում։
Դիֆերենցիալ ախտորոշում
1) Ատոպիկ դերմատիտ 2) Տարածուն պրուրիգո 3) Դեղորայքային տոքսիկոդերմիա։
Նախնական ախտորոշումը
Նեյրոդերմիտ տարածուն ձև։
Վիտամինոթերապիա
Ցուցված է ստացիոնար բուժում։ դեհիդրատացիոն, դետոքսիկացիոն և հիպոսենսիբիլիզացնող թերապիա.
Տեղային բուժումը
Տեղային կորտիկոստերոիդային քսուկներ(GKS), անտիսեպտիկ լուծույթներ էռոզիաների շրջանում։

