Ընդհանուր տվյալներ
25 տարեկան, տղամարդ։
Կյանքի և հիվանդության անամնեզ
Ծանրաբեռնված չէ։
Հիվանդի գանգատները
Ցան ձեռքերի թիկնային մակերեսին, ուժեղ քոր։
Առաջնային ձևաբանական տարրեր
Պորտանման ներանկումով վարդա֊մանուշակագույն,մոմանման փայլով հանգույցիկներ։
Երկրորդային ձևաբանական տարրեր
Չկան։
Ցանի տեղակայումը
Ձեռքերի թիկնային մակերեսին։
Եղունգների և մազերի ախտահարումը
Ախտահարված չեն։
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Ախտորոշումը կլինիկական պատկերի հիման վրա։
Դիֆերենցիալ ախտորոշում
Մանր վահանիկային փսորազ, հպավարակիչ մոլյուսկ։
Նախնական ախտորոշումը
Կարմիր տափակ որքին։
Վիտամինոթերապիա
Համակարգային հակահիստամինային։
Տեղային բուժումը
Բարձր ակտիվության ԳԿՍ, խոնավացում։
