Մաշկային եղջյուր

Լիլիթ Մինասյան
20.12.2025
Ընդհանուր տվյալներ
Տղամարդ, 71 տ
Կյանքի և հիվանդության անամնեզ
Վերջին ամիսներին նկատել է մաշկի վրա կոշտ, կոնաձև աճող գոյացություն։ Տարիներ շարունակ ենթարկվել է արևային ինտենսիվ ազդեցության։ Նախկինում տվյալ տեղում եղել է փոքր կերատոտիկ օջախ
Հիվանդի գանգատները
Մաշկի վրա առաջացած կարծր, սուր եզրերով գոյացություն, երբեմն՝ ցավ կամ գրգռում
Առաջնային ձևաբանական տարրեր
Կոնաձև, կոշտ, հիպերկերատոտիկ ելուն՝ եղջյուր հիշեցնող
Երկրորդային ձևաբանական տարրեր
Հիպերկերատոզ, հիմքում՝ էրիթեմա
Ցանի տեղակայումը
ականջախեցի
Եղունգների և մազերի ախտահարումը
Չի դիտվում
Լաբորատոր, հյուսվածաբանական, գործիքային, դերմատոսկոպիական և այլ հետազոտությունների տվյալներ
Հյուսվածաբանական քննություն՝ պարտադիր է(հիմքում հաճախ հայտնաբերվում է ակտինիկ կերատոզ, սկվամոզ բջջային կարցինոմա)
Դիֆերենցիալ ախտորոշում
Կերատոականթոմա, սկվամոզ բջջային կարցինոմա, վիրուսային գորտնուկ
Նախնական ախտորոշումը
Մաշկային եղջյուր
Վիտամինոթերապիա
Վիրաբուժական ամբողջական հեռացում՝ հիմքի հետ միասին և պարտադիր հիստոլոգիական հետազոտություն։ Հետագա բուժումը` կախված հիմքում հայտնաբերված ախտաբանությունից
Տեղային բուժումը
Մուտք գործել

Չունե՞ք հաշիվ:
Scroll to Top